Երևանի Աջափնյակ թաղամասի խրուշչովյան շենքերից մեկի փոքրիկ բնակարանում ապրում է 93-ամյա կենսուրախ և առույգ արվեստագետ ՅԱԿՈՎ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ: Նա առողջությունից չի դժգոհում, թեև խոստովանում է, որ կյանքի մեծ մասը «տառապել» է կոլեկցիոների քրոնիկ հիվանդությամբ:
Դե վայելե՛ք «թավշյա հեղափոխության» պտուղները… Խորհրդարանական ընտրություններից հետո ձեզանից շատերն ուրախությամբ ասում էին, չէ՞` հաղթեցինք՝ չգիտակցելով, որ հաղթել են իրենք իրենց։
«Թավշյա հեղափոխության» առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հավաստումները, որ ինքն ավանդական ընտանիք ունի, ավանդական ընտանիքի կողմնակից է, կարծում ենք, գոնե այսուհետ այլևս չեն կարող մոլորեցնել հանրությանը:
Երկար ճանապարհ դուրս գալուց առաջ մարդատար մեքենաները համապատասխան տեխնիկական զննում են անցնում, նոր միայն սկսում ընթացքը: Եթե ավտոմեքենան թեթև անսարքություն ունի, ինչը կարող է դույզն-ինչ կասկածի տակ դնել ուղևորների անվտանգությունը, այն տեղից շարժվելու իրավունք չունի:
Բնական հարց է ծագում, թե քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած մեր հասարակությունն ինչու՞ է անհանդուրժող կեցվածք դրսևորում նույնասեռականության նկատմամբ: Պատասխանը պարզ է, հասարակությանն անհանգստացնում է նույնասեռականության քարոզը:
Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանն սկսեց մեղադրել Արցախի ոստիկաններին իր վրա բռնություն գործադրելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու համար: Ինչպես գիտենք, մեղադրյալի աթոռին նստած ոստիկանները ցայսօր հարցաքննվում են և համարվում մեղադրյալ:
Սահմանամերձ Շուռնուխ համայնքը Հայաստանի ամենափոքր համայնքներից է, որտեղ բնակվում է 46 տնտեսություն 130 բնակչով: Սյունյաց սարերի բարձունքներում ծվարած այս գյուղում թեև ամեն մեկն ապրում է իր հոգսաշատ կյանքով, այնուհանդերձ պատրաստ է օգնելու կողքինին, անգամ այդ կողմերում «մոլորված» զբոսաշրջիկին ու անծանոթ մեկին:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...